Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ակնաբուժական նոր ծառայություն` Տավուշի մարզում. moh.am

Ակնաբուժական նոր ծառայություն` Տավուշի մարզում. moh.am

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հուլիսի 8-ին ծանոթացավ Տավուշի մարզի Իջևանի բժշկական կենտրոնում «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծվող ակնաբուժական նոր ծառայության գործընթացին:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց արտահիվանդանոցային ծառայություն մատուցող զննման սենյակ, ինչպես նաև վիրահատարան, որը նորագույն սարքավորումներով համալրվելուց հետո կգործի առաջիկայում:

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) հիմնադիր և նախագահ Ռոջեր Օհանեսյանը ներկայացրեց նորագույն սարքավորումների հնարավորություններն ու առավելությունները: Զննման սենյակում տեղադրված սարքը «Օրանժ Արմենիա» ընկերության կողմից հագեցվել է որակյալ տեղական և միջազգային տեսակապ ապահովող տեխնիկական լուծումներով, որը հնարավորություն կտա իրականացվող վիրահատություններն անցկացնել Հայաստանի, ինչպես նաև արտերկրի փորձառու մասնագետների վերահսկողությամբ:

«Այս սարքավորումը տեխնիկայի վերջին խոսքն է, որի շնորհիվ ակնային խնդիրներ ունեցողները տեղում կստանան համապատասխան բուժօգնություն և կարիք չի լինի մեկնել մայրաքաղաք»,- նշեց Ռոջեր Օհանեսյանը: Նա ուրախությամբ փաստեց, որ Իջևանի ակնաբուժական ծառայությունն նախանշված մարզային հինգ կենտրոններից առաջին է և կարող է օրինակ ծառայել մյուսների համար:

ՀԱՆ հիմնադիր նախագահը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում ծնվեց մարզերում ակնաբուժական կենտրոններ ստեղծելու գաղափարը, որը երկար տարիների քննարկումների և նախաձեռնած քայլերի շնորհիվ ներկայումս իրականություն է դարձել: Նա վստահեցրեց, որ համագործակցությունը կլինի շարունակական, և համատեղ ուժերով բազում այլ ծրագրեր կյանքի կկոչվեն` ի նպաստ առողջապահական համակարգի զարգացման: Ռոջեր Օհաննեսյանը նոր ծառայության ստեղծման գործընթացում անմիջական մասնակցության համար բարձր գնահատեց ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի կատարած աշխատանքը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ՀԱՆ-ի ողջ անձնակազմին և միջոցառմանը ներկա բարերարների ընտանիքի ներկայացուցիչ Պիտեր Բոյաջյանին` Իջևանում ակնաբուժական ծառայություն ստեղծելու գաղափարը կյանքի կոչելու և հայրենասիրական աշխատանքի միջոցով մարզերում բուժօգնությունը հասանելի դարձելու համար:

«Նորագույն սարքավորումներով հագեցած արտահիվանդանոցային սենյակը հնարավորություն կտա ախտորոշման աշխատանքներն իրականացնել մարզում` հաշվի առնելով, որ թվայնացված տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր կլինի կապ հաստատել Երևանի առաջատար կենտրոնների հետ»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ ակնաբուժական ծառայության ստեղծումը համահունչ է մարզերի համաչափ զարգացման քաղաքականությանը և միտված է մարզերում բուժօգնությունն առավել որակյալ, հասանելի և մատչելի դարձնելուն:

Ընդգծվեց, որ Տավուշում նման ծառայություն ունենալը բոլորիս նվաճումն է: Տավուշի ակնաբուժական միակ մասնագիտացված ծառայության շնորհիվ մարզի յուրաքանչյուր բնակիչ նորագույն սարքավորումներով կարող է անցնել ակնաբուժական հետազոտություն և ստանալ անհրաժեշտ բուժում Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում վերպատրաստված հմուտ ակնաբույժների կողմից: Ծառայությունները մատուցվելու են ինչպես  անվճար, այնպես էլ` վճարովի հիմունքներով: Հատկանշական է նաև այն փաստը, որ առաջին մարզային ակնաբուժական նոր կենտրոնը տեղակայված է սահմանամերձ գոտում, ուր առավել արդիական է ակնաբուժության ծառայությունների հասանելիության խնդիրը:

 

Այս ծառայությունը ստեղծելու և հետագայում դրա գործունեությանն աջակցելու համար ՀԱՆ-ը բարերարների շնորհիվ ներդրել է շուրջ 700 հազար ԱՄՆ դոլար: Միջոցառման ավարտին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Իջևանի բժշկական կենտրոնի մի խումբ բուժաշխատողների առողջապահական համակարգում բարեխիճ և անբասիր աշխատանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բուժաշխատողի օրվա կապակցությամբ պատվոգրեր հանձնեց:

Սկզբնաղբյուր. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ